Home / Հայաստան / Վերջին 2 օրում Ադրբեջանը հազարավոր կրակոցներ է արձակել սահմանին. ԼՂՀ ՊԲ

Վերջին 2 օրում Ադրբեջանը հազարավոր կրակոցներ է արձակել սահմանին. ԼՂՀ ՊԲ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ ադրբեջանական կողմը շարունակում է պարբերաբար և բավական ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակի լրատվական ծառայությունը:

«Միայն հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ: ԼՂՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և ճնշել հակառակորդի ակտիվությունը:

Դիրքային փոխհրաձգությունների արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել», – նշված է հաղորդագրության մեջ:

ԼՂՀ ՊԲ-ն հայտարարում է, որ ղարաբաղյան ստորաբաժանումները առաջնային գծի բոլոր հատվածներում վստահորեն վերահսկում են իրավիճակը:

Tekali Taxi