Home / Հայաստան / «Ողջույն, 37 թիվ». Ռուսաստանում ընդդիմադիրներից առգրավել են անգամ մանկական նկարները

«Ողջույն, 37 թիվ». Ռուսաստանում ընդդիմադիրներից առգրավել են անգամ մանկական նկարները

Այսօր առավոտից ՌԴ քննչական կոմիտեն խուզարկում է մի շարք ընդդիմադիր ակտիվիստների բնակարանները: Օպերատիվ գործողություններն իրականացվում են մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ տարվող հետաքննության շրջանակներում, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքը:

Խուզարկում է իրականացվում ընդդիմադիր ակտիվստներ Ալեքսեյ Նավալնիի, Իլյա Յաշինի, Սերգեյ Ուդալցովի, Քսենիա Սոբչակի բնակարաններում:

Վերոհիշյալ անձանցից միայն Ալեքսեյ Նավալնիին է հաջողվել կապի մեջ մտնել Twitter-ի միջոցով և հաղորդել, որ օպերատիվ խումբը առգրավում է իր տեխնիկան, համակարգիչները, սկավառակները, անգամ մանկական նկարներով CD-ներն ու ընդդիմադիր կարգախոսներով շապիկները:

Նշենք, որ վաղը ընդդիմությունը կրկին պատրաստվում է բողոքի ակցիա  անցկացնել:

Ռադիոկայանի կայքը նշում է նաև, որ ընդդիմադիրների բնակարաններում անկացվող զանգվածային խուզարկումները այժմ սոցիալական ցանցերի գլխավոր թեմաներն են: «Ողջույն, 37 թիվ» արտահայտությունը Twitter միկրոբլոգի 5 ամենապոպուլյար «հաշթեգերից» է: Բլոգերները տեղի ունեցող իրադարձությունները համեմատում են խորհրդային տարիներին  իրականացվող բռնաճնշումների հետ: Սոցիալական ցանցերում խուղարկումներն ու ձերբակալությունները ընդդիմության զտում են անվանում:

 

Tekali Taxi