Home / Հայաստան / «Պայքարել «Սասնա Ծռեր»-ի դեմ». Էպոսագետը պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրվել

«Պայքարել «Սասնա Ծռեր»-ի դեմ». Էպոսագետը պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրվել

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը գալիք՝ 2013 թվականի նախագահական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը:

Նա նշել է, որ պատրաստվում է պայքարել  «հայաստանյան կուսակցությունների կողմից արհամարված ու դեն շպրտված արդարության համար»: Այս մասին էպոսագետն հայտարարել է այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«Այս ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ արդարությունը Հայաստանում այլևս ոչ մեկի պետք չէ ու բաձարձակապես որևէ մեկը չի պայքարում դրա համար: Թե գործնականորեն, թե տեսականորեն դա շահութաբեր չէ հատկապես կուսակցությունների համար: Քանի որ արդարությունն այնպիսի մի գաղափար է, որ երբեք տիեզերքում անտեր չի մնում ու քանի որ այս պահին արդարության դրոշակը  ուղղակի «անտեր» նետված է գետնին, ես հայտարարում եմ՝ լինելով վանեցի, իսկ վանեցիներն ունեն կարգախոս, որ անպետք բան չկա, ցանկացած գաղափար կարող է մի օր պետք գալ, ուստի որոշում եմ՝  եթե ոչ ոք, ուրեմն ես կվերցնեմ այդ դրոշակը», – նշել է Սեդրակյանն ու անկեղծացել, թե ինքը երբևէ չի մտածել առաջադրվելու մասին, երբեք քաղաքականությամբ չի զբաղվել ու ոչ մի կուսակցության չի պատկանել:

«Նախագահի պաշտոնն ստանալուց անմիջապես հետո ես Հայաստանում հաստատելու եմ Տիեզերականության օրենքները, իսկ որպես  դասագիրք՝ «Սասնա Ծռեր»  էպոսը», – ասել էպոսագետը:

Նրա խոսքով` ինքը չի պատրաստվում պայքարել իշխանությունների կամ որևէ մեկի դեմ, կամ հաղթել որևէ մեկի հետ պայքարում: Քաղաքական գործիչներն ու պետական պաշտոնյաները տառապում են հիշողության կորստով, բոլորը մոռացել են «վերևում Աստված կա կարգախոսը» ու իր խնդիրը դա նրանց հիշեցնելն է:

«Եվ առաջիրն հերթին՝ ՀՀ  նախագահ Սերժիկ Ազատի Սարգսյանին: Նախագահական ընտրություններին պայքարել Վարդան Սեդրակյանի դեմ, նշանակում է պայքարել հայոց «Սասնա Ծռեր» էպոսի դեմ, ինչը նշանակում է պայքարել Տիեզերքը կառավարող ուժերի հետ. եթե Սերժ Սարգսյանն ու իր թիմը համաձայն են նման պայքարի, ես  համաձայն եմ», – ասել է Սեդրականը:

Tekali Taxi