Home / Տեսանյութեր / Ամերիկացի նախարարը 2 ՃՏՊ-ների պատճառով հայտնվել է հետաքննության տակ

Ամերիկացի նախարարը 2 ՃՏՊ-ների պատճառով հայտնվել է հետաքննության տակ

Կալիֆորնիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել ԱՄՆ Առևտրի նախարար Ջոն Բայսոնի նկատմամբ: Վերջինս միանգամից երկու ճանապարհատրանսպորտային վթարների մասնակից է դարձել:

Իրավապահ մարմինների տվյալներով` շաբաթ երեկոյան Բրայսոնը մեքենայի ղեկին երկու անգամ բախվել է այլ մեքենաների: Իրավապահները նրան հայտնաբերել են սեփական մեքենայում վթարից որոշ ժամանակ անց, անգիտակից վիճակում:

Հետաքննությունը դեռևս չի ստացել դատաբժշկական փորձաքննության արդյունքները ` պարզելու համար` արդյոք ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ է գտնվել նախարարը, թե ոչ, հայտնում է BBC-ն:

Tekali Taxi