Home / Տեսանյութեր / Իսրայելում Հիտլերին շնորհակալություն են հայտնել Հոլոքոստի համար

Իսրայելում Հիտլերին շնորհակալություն են հայտնել Հոլոքոստի համար

Այսօր գիշեր անհայտ անձինք ներխուժել են Երուսաղեմի` Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված «Յադ Վաշեմ» թանգարան և ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին ուղղված շնորհակալական կարգախոսներ թողել պատերին, հայտնում է Izrus.co.il կայքը:

«Հիտլեր, շնորհակալություն Հոլոքոստի համար: Միայն դրա շնորհիվ մենք ունենք պետություն ու անգամ սեփական տեղը ՄԱԿ-ում», «Եթե Հիտլերը չլիներ, նրան սիոնիստները կհորինեին», «Պատերազմում են ոչ թե հրեաները, այլ սիոնիստական ռեժիմը», և նմանատիպ այլ հայտարարություններ են գրվել թանգարանի պատերին:

Ի դեպ, վանդալիզմի մեջ կասկածվում են ոչ թե նեոնացիստները, այլ տեղի օրթոդոքսալ հրեաները, ովքեր չեն ընդունում Իսրայելի գոյության փաստը:

Հոլոքոստի թանգարանը բացվել է 1953 թվականին: Հուշարձանը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստների ձեռքով զոհված բոլոր հրեաների հիշատակին:

Tekali Taxi