Home / Հայաստան / Հայաստանցիներին Մոսկվայում ձերբակալել են դանակահարությունից հետո

Հայաստանցիներին Մոսկվայում ձերբակալել են դանակահարությունից հետո

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Օրեխովո-Բորիսովո միկրոշրջանում կիրակի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել տեղաբնակների և Հայաստանից Ռուսաստան ներգաղթած մի խումբ երիտասարդների միջև, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

Ըստ գործակալության կայքի` ծեծկռտուքը տեղի է ունեցել 01:30-ին: Նախնական տվյալների համաձայն, ընդհարումը ալկոհոլի օգտագործմամբ պայմանավորված կենցաղային խնդրի հետևանք է եղել: Ծեծկռտուքի ընթացքում հայաստանցիները դանակներ են գործի դրել, որի հետևանքով երկու մոսկվացի երիտասարդներ տեղափոխվել են Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոց:

Բախման մեջ ներքաշված լինելու կասկածանքով 10 հայեր են ձերբակալվել, նշել է գործակալության աղբյուրը:

Tekali Taxi