Home / Տեսանյութեր / «Եվրո-2012»-ի ոչ ֆուտբոլային կրքերը. լեհ մարմնավաճառներն ընդդեմ FEMEN-ի (ՖՈՏՈ)

«Եվրո-2012»-ի ոչ ֆուտբոլային կրքերը. լեհ մարմնավաճառներն ընդդեմ FEMEN-ի (ՖՈՏՈ)

Ուկրաինական Femen շարժման ակտիվիստները «Եվրո-2012»-ի օրերին մի շարք ակցիաներ են իրականացնում ինչպես հայրենիքում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս` պայքարելով մարզական տոնի դեմ, որը, ըստ նրանց, նպաստում է Լեհաստանում և Ուկրաինայում մարմնավաճառության և սեքս-տուրիզմի տարածմանը: Ակցիաների հերթական շարքը շարունակվել է երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը, երբ Կիևի ֆեմինիստները փորձել են «Օլիմպիյսկի» սպորտհամալիր ներխուժել:

Երկու կիսամերկ աղջիկներ, կարգախոսներ վանկարկելով, փորձել են մարզադաշտի տարածք մուտք գործել, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել են նրանց գործողությունները: Եվս մեկ ուշագրավ ակցիա աղջիկներն անցկացրել էին նաև Համբուրգում` սեքս-տուրիզմը որպես ֆաշիզմ որակելով:

Ի դեպ, «Եվրո-2012»-ի դեմ պայքարը սկսվել է հենց մրցաշարի մեկնարկի օրը`հունիսի 8-ին: Femen-ի աղջիկները մրցաշարի կազմակերպիչներին մեղադրում են մարմնավաճառության, ալկոհոլիզմի տարածմանը և «բնակչության դեբիլացմանը» նպաստելու մեջ, իսկ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին անվանում են Եվրոպայի գլխավոր կավատը:

Նշենք, սակայն, որ ոչ բոլորն են դեմ սեքս-ինդուստրիայի տարածմանը: Օրինակ, Լեհաստանում մարմնավաճառները սեփական «մերկ ակցիան» են անցկացրել` ի պաշտպանություն «Եվրո-2012»-ի: Նրանք դիմակներով ֆոտոշարք են կազմակերպել` «Լեհ աղջիկները ողջունում են ձեզ» կարգախոսով: Իսկ պաստառներից մեկն ասում է. «Femen! Get the fuck out of our business» (Femen, ռադ եղեք մեր բիզնեսից): Femen-ի աղջիկներն իրենց հերթին խոստացել են ավելի մեծ ջանքեր գործադրել պայքարելու համար «Եվրո-2012»-ի ընթացքում սեքս-ինդուստրիայի դեմ:

Tekali Taxi