Home / Հայաստան / Գագիկ Ծառուկյանը կմնա՞ Անվտանգության խորհրդի անդամ

Գագիկ Ծառուկյանը կմնա՞ Անվտանգության խորհրդի անդամ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն ճանապարհել, այլև դիմավորել է Ճապոնիա և Վիետնամ այց կատարած Սերժ Սարգսյանին, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ ԲՀԿ-ում գտնում են, թե դա պայմանավորված է Ծառուկյանի` Անվտանգության խորհրդի անդամ լինելով:

Համաձայն «Հրապարակի» աղբյուրների, Գագիկ Ծառուկյանը ոչ միայն շարունակելու է ղեկավարել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, այլ նաև մնալու է Անվտանգության խորհրդի անդամ:

«Եվ, ի տարբերություն Դաշնակցությանը, որը հունիսի 20-ի ԱԺ նիստում կհայտարարի, որ ՀՅԴ-ն ընդդիմություն է, ԲՀԿ-ն նման հայտարարություն չի անի: Կառուցողական ընդդիմության առաջնորդը` Ծառուկյանը, կիրակի օրը չի մասնակցել նաև «դարի»` Սաշիկ Սարգսյանի որդու հարսանիքին: Ասում են` հրավիրված չի եղել», – հավելում է թերթը:

Tekali Taxi