Home / Տեսանյութեր / Զուրաբյանը ԵԱՀԿ նախագահի հետ խոսել է Ադրբեջանի և ընտրությունների մասին

Զուրաբյանը ԵԱՀԿ նախագահի հետ խոսել է Ադրբեջանի և ընտրությունների մասին

Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում հանդիպել է ԵԱՀԿ նախագահի հետ Իմոն Գիլմորի հետ:

«Խոսեցի այն մասին, որ ԵԱՀԿ-ի կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի գործողությունների դատապարտում, քանի որ ակնհայտ է, որ եթե միջազգային հանրությունը ադեկվատ արձագանք չի տալիս Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ, դրանով խրախուսում է նոր սադրանքներ», – մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին պատմել է Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյանը ԵԱՀԿ-ի նախագահի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների թեմային:

ՀԱԿ համակարգողը նշել է, որ ԵԱՀԿ-ի առաքելությունը ոչ միայն անվտանգությանը հետևելն է, այլև ժողովրդավարությանը, մինչդեռ Հայաստանում ստեղծվել է ժողովրդավարական երկրի ֆասադ միայն:

Զուրաբյանը նշել է, որ իշխանությունների կողմից ընտրությունների ժամանակ 500-ից 700 հազար կեղծված ձայներ են եղել:

ՀԱԿ ներկայացուցիչը Գիլմորին ներկայացրել է նաև քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խնդիրը:

Tekali Taxi