Home / Տեսանյութեր / Ֆրանսիացի փորձագետը խոսել է Վրաստանում փոքրամասնությունների խնդիրներից. Հայաստանի վիճակին նա ծանոթ չէ

Ֆրանսիացի փորձագետը խոսել է Վրաստանում փոքրամասնությունների խնդիրներից. Հայաստանի վիճակին նա ծանոթ չէ

Ջավախահայ ակտիվիստ, 2009 թվականին Վրաստանի դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման ենթարկված Վահագն Չախալյանի գործի մասին զեկույց է պատրաստել մարդու իրավունքների փորձագետ ֆրանսիացի Ֆերնան դը Վարենը:

Հիշեցնենք, որ Չախալյանը մեղադրվել է հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումներ կազմակերպելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:  Ակտիվիստը չի ընդունել իր մեղքը` պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում ջավախահայերի իրավունքները բարձրաձայնելու համար:

Ներկայացնելով զեկույցը` դը Վարենն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Չախալյանի գործը պետք է դիտել Վրաստանում մարդու իրունքների իրավիճակի համատեքստում, ինչը այնքան էլ հուսադրող չէ:

«Վերջերս ավելի շատ արվեստագետներ, լրագորղներ են հետապնդումների ենթարկվել պարզապես բողոքի ակցիաներից լուսանկաներ տարածելու համար, նրանց մեղադրել են լրտեսության մեջ: Չախալյանը անարդար դատապարտվել է հայ համայքնի ակտիվ քաղաքական գործիչ լինելու համար: Այս գործով զբաղվում են շատ կազմակերպությունները, քանի որ խախտումները շատ են և ակնհայտ: Վրաստանը Եվոպայի մաս է և պետք է արդար դարավարություն ապահովի իր երկրում»,-ասել է դը Վարենը:

 

«Ազգային փոքրամասնություն լինելու վտանգները. մարդու իրավունքները և Չախալյանն ընդդեմ Վրաստանի» զեկույցում հեղինակը անդրադարձել է նաև Չախալյանի գործի քննության ընթացքում իրավունքի խախտման բազում դեպքերին:

 

Փորձագետի խոսքով` սովորաբար Եվրոպական դատարանը համարում է արդար դատավարության իրավունքը խախտված անգամ եթե մեկ կամ երկու տարր է բաց թողված լինում, սակայն Չախալյանի գործը եզակի է, քանի որ միաժամանակ 7 իրավունքներ են խախտվել, այդ թվում` վկաների հարցման իրավքունքը: Փորձագետն ասել է, որ ուսումանսիրում է Վրաստանում փոքրամասնությունների խնդիրները տարիներ շարունակ և եկել է այն եզրակացության, որ ամենաշատը հետապնդվում են հայերը, ապա ադրբեջանցիները` հիննականում իրենց մայրենի լեզուն օգտագործելու առումով: Լուրջ խնդիր է նաև կրոնական փոքրամասնությունների հանդեպ անհանդուրժողականությունը:

Ֆերնան դը Վարենին լրագրողները հարցրել են նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին, սակայն նա նշել է, որ հայաստանյան խնդիրներով չի զբաղվում:

Tekali Taxi