Home / Հայաստան / Նիկոլ Փաշինյան. ԱԱԾ-ն պետք է վաղուց հետաքրքրվեր Օսկանյանով

Նիկոլ Փաշինյան. ԱԱԾ-ն պետք է վաղուց հետաքրքրվեր Օսկանյանով

ԱԺ պատգամավոր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն իր կայքում գրել է, թե վստահաբար չի կարող պնդել, թե ինչ մոտիվացիաներով է Ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրվում Վարդան Օսկանյանով, բայց կարծում է, որ Օսկանյանով վաղուց պետք է հետաքրքրվեր 2008թ. Մարտի 1-ի սպանություններով զբաղվող քննչական խումբը:

«Համոզված եմ` պարոն Օսկանյանը Մարտի 1-ի սպանությունների գործով բազմաբովանդակ և հսկայական նշանակություն ունեցող ցուցմունքներ ունի տալու Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վերաբերյալ, և վկան այն նվազագույն կարգավիճակն է, որ նա պետք է ունենա մարտիմեկյան սպանությունների գործում», – գրել է Փաշինյանը:

Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ապա, Նիկոլ Փաշինյանի խոսքով, ինքը չի զարմանա, եթե պարզվի, որ հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները, ով Սերժ Սարգսյանի և Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի, խառն է նմանատիպ գործերի մեջ:

Tekali Taxi