Home / Հայաստան / Հաքերները կոտրել են Մանկավարժական համալսարանի կայքը

Հաքերները կոտրել են Մանկավարժական համալսարանի կայքը

Այս գիշեր հաքերները կրկին հարձակում են իրականացրել հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքէջի՝ armspu.am-ի վրա:

Համալսարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս անգամ ոչ միայն բացակայում էր էջի տեղեկատվական բազան, այլև տեղադրված էր ադրբեջանական դրոշն ու սպառնալիքներ՝ ուղղված տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հասցեին: Հաքերները սպառնում են, որ հաջորդ թիրախները լինելու են տեղեկատվական կայքերը:

Համալսարանը հիշեցնում է, որ վերջին 5 օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են կոտրում ՀՊՄՀ-ի կայքը:

«Պատճառը դրանում տեղադրված այն լուրն է, որ ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետում հայտարարվել էր լռության րոպե՝ ի հիշատակ ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողների», – նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ վերջին երկու օրվա ընթացքում մի շարք հայաստանյան կայքերի վրա հարձակումներ են իրականացվել: Երկու օր Epress.am-ի ներքին ցանցում նույնպես անհայտ ծագման «xocali.docx» անունը կրող ֆայլ է հայտնվել, որում տեղադրված տեքստը պատմում է 1992 թվականին Ղարաբաղյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած  իրադարձությունների մասին` ադրբեջանական պաշտոնական քարոզչության տեսանկյունից:

Դրանից հետո կայքի տեխնիկական մասնագետներն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել:

Tekali Taxi