Home / Հայաստան / Վարդան Այվազյանը հանքարդյունաբերության մեջ հնդիկներին է ներգրավում

Վարդան Այվազյանը հանքարդյունաբերության մեջ հնդիկներին է ներգրավում

Մոտ օրերս գործնական այցով Հնդկաստան է պատրաստվում մեկնել ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

«Հայաստանում ընդամենը մեկ երկաթի հանք ունեցող Այվազյանը ձեռնամուխ է եղել հանքարդյունաբերության ոլորտում նորարարություններ մտցնել նաև հնդիկ բարեկամների միջոցով: Խորհրդարանականների շրջանում տարածված լուրերի համաձայն` պատգամավորը հաջողեցրել է Հնդկաստանում շփումների մեջ մտնել տեղի խոշորագույն մեծահարուստների հետ, որոնք պատրաստակամություն են հայտհել հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ-ում մեծ գումարներ ներդնելու: Սակայն այս խոսակցությունների համատեքստում Այվազյանի գործերին քիչ թե շատ տեղյակ շրջանակները նշում են նաև, որ նաԱյվազյանը դեռևս դանդաղում է իր նախկին պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերելու, քանի որ այդ առթիվ նա իր պատճառներն ունի», – գրում է թերթը:

«ՉԻ»-ն պարզաբանում է, որ Այվազյանը նախ սպասում է ՀՀ կառավարության վերջնական կագմի ձևավորմանը, երկրորդ` նրա հեռահար ծրագրերր շատ ավելի հարթ կարող էին ընթանալ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու դեպքում:

«Թեև չի բացառվում, որ Այվազյանը իրեն ձեռնտու պայմաններով կկարողանա ընդհահուր հայտարարի գալ նաև ներկայիս կառավարության հետ», – եզրափակում է թերթը:

Tekali Taxi