հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Անմեղ մարդկանց պետական դավաճանության մեջ մեղադրել են պատվերով. փաստաբան

Անմեղ մարդկանց պետական դավաճանության մեջ մեղադրել են պատվերով. փաստաբան

Պետական դավանաճնություն կազմակերպելու մեղադրանքով ազատազրկման դատակարտված 6 քաղաքացիներից մեկի` Ռոմիկ Մաթևոսյանի փաստաբան Սարգիս Ասլանյանը (նկարում) այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել` հասարակության ուշադրությունը հրավիրելու համար այն փաստին, որ գործը հարուցելը և անմեղ մարդկանց դատապարտելը «սարքովի» է և պետական պատվերով է արվել:

«Բացառապես Կարեն Մեհրաբյանի ցուցմունքներով են առնվազն 4 մարդ հայտնվել  ամբաստանյալի աթոռին: Քրեական գործով գլխաքանակ են փորձել ապահովել, որպեսզի քննիչ Թևանյանը լավ աշխատանքի համար պարգև ստանա: Հ1 հեռուստատեսության ապրիլին ցույց տված «Հատուցում» վերնագրված հաղորդումը, որը առանց անմեղության կանխավարկածի տեղ թողնելու հայտարարում էր, որ բոլոր ամբաստանյալները պետական դավաճաններ են, ևս վկայում է այն մասին, որ սա պետական պատվեր էր»,- ասել է Ասլանյանը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի խոսքով` դատական նյութերից երևում է, թե Մաթևոսյանի դեմ գործ հարուցելու համար որևէ հիմք չի եղել, չկա ոչ միայն հանցակազմ, այլև հանցադեպ: Այն, որ Ռոմիկը ճանաչել է ոմն Սայիդի և Տիգրանի, բավարար չէ՝ մարդուն 10 տարվա ազատազրկման դատապարտելու համար:

Համաձայն գործի` Ռոմիկ Մաթևոսյանը ինչպես Թուրքիայից, այնպես էլ Հայաստանում եղած ժամանակ հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ ԶՈՒ աշխատակիցների հետ: Սակայն 5 հատորանոց գործում չկա մեկ այդպիսի հեռախոսազանգի մասին ապացույց:

Հիշեցենք, որ Ռոմիկ Մաթևոսյանին ձերբակալելու համար հիմք է հանդիսացել այն, որ հանցագործությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանը, որ ձերբակալվել էր 2011թ հունիսի 23-ին, իր օգոստոսի 4-ի և օգոստոսի 6-ի ցուցմունքներում հիշատակել է Ռոմիկի մասին: Մեկ օր հետո Ռոմիկին հարցաքննել են որպես վկա, սակայն հարցաքննությունից ժամեր անց ձերբակալ են:

Սույն գործով ներգրավված բոլոր 6 դատապարտյալները դատական որոշումը բողոքարկել են վերաքննիչ դատարանում: Առաջին նիստը հետաձգվել է և կկայանա հունիսի 20-ին:

Հիշեցնենք, որ ապրիլին առաջին ատյանի դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ամբաստանյալներին ճանաչել է մեղավոր, Կարեն Մեհրաբյանին դատապարտել 14, Ռոմիկ Մաթևոսյանին` 10, Աշոտ Չտրկյանին` 10, Կարեն Պետրոսյանին և Արթուր Դավիթ Ավետիքյանին` 1 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Ավետիքյանի նկատմամբ սահմանվել է  500.000 դրամի չափով տուգանք: