Home / Տեսանյութեր / Հարբած պատգամավորը պատրաստ էր ծեծել Արշավինին ազգային շահերը դավաճանելու համար

Հարբած պատգամավորը պատրաստ էր ծեծել Արշավինին ազգային շահերը դավաճանելու համար

«Եվրո-2012» ֆուտբոլային մրցաշարում Ռուսաստանի պարտությունից հետո Դիկ Ադվոկատի թիմի ֆուտբոլիստները հարձակման են ենթարկվել Վարշավայի «Բրիստոլ» հյուրանոցում իջևանած անձանց կողմից:

Հունաստան-Ռուսաստան հանդիպումից մի քանի ժամ անց «հարբած, անտաշ և չափազանց ապահովված երկրպագուները (այլ մարդիկ չեն կարող ապրել նման հյուրանոցում, որտեղ սենյակն  արժե 600 եվրո) վիրավորել և ստորացրել են ռուսաստանցի խաղացողներին», հաղորդում է rbc.ru-ն:

Միջադեպին ականատես եղած պարբերականի թղթակցի խոսքով` «հյուրանոցի էլիտար իջևանողների պաշտոնները, ըստ ամենայնի, այնքան բարձր էին, որ անգամ միջադեպին ներկա գտնվող ՌԴ անվտանգության ծառայության ներկայացուցիչները չէին կարողանում միջամտել: Տղամարդկանցից մեկը ներկայացել է որպես Պետդումայի պատգամավոր:

«Եվրո-2012»-ի ընթացքում Ռուսաստանի հավաքականին սատարելու եկած հյուրանոցի այցելուները մեղադրել են խաղացողներին ազգային շահերը դավաճանելու, կամք չդրսևորելու և «միլիոնավոր երկրպագուների հույսերը կործանելու» մեջ:

Մեղադրանքներին ստիպված են եղել պատասխանել Ռուսաստանի հավաքականի կապիտան Անդրեյ Արշավինը և Ռոման Շարոնովը: Լեզվակռիվը մոտ է եղել ծեծկռտուքի վերածվելուն, սակայն, բարեբախտաբար, հնարավոր է եղել խուսափել դեպքերի նման զարգացումից:

Tekali Taxi