Home / Հայաստան / Ոչնչացնելը որպես քրեական մտածողություն. «Հարսնաքարի» դեպքի մասին

Ոչնչացնելը որպես քրեական մտածողություն. «Հարսնաքարի» դեպքի մասին

Թիկնապահներն այսօր աշխատում են քրեական սկզբունքներով ու «թիկնապահ» բառը բացարձակապես չի համապատասխանում նրանց կողմից իրականացվող գործունեությանը: Խոսելով «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի մասին` այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

«Չմոռանանք, որ նախկին պրեզիդենտի թիկնապահն էլ էր մարդ սպանել (նկատի է ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից «Առագաստ» սրճարանում Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանին ծեծի ենթարկելու դեպքը, որի հետևանքով Պողոսյանը մահացել էր: Քոչարյանի թիկնապահներից մեկին` Ա.Հարությունյանին դատապարտեցին 2 տարվա պայմանական ազատազրկման – խմբ): Սրանք գողական ավտարիտետների պահապաններն են, թասիբին կպնող թիկնապահներն են՝ ո՞նց թե, դու գաս իմ օբյեկտ, էս տեսակ բան թույլ տաս քեզ: Ահավոր դատապարտելի է: Եվ ռեստորանի տնօրենի բոլոր արդարացումները, որոնք այսօր կարդացի մամուլում, ավելի ահավոր են: Կա փորձ արդարացնելու ամեն ինչ՝ ասում են՝ ապորտային համազգեստով էին եկել, գինովցած են եղել, եղբայր ջան, դուրս հանիր, ոստիկանություն կանչիր. քո գործը սպանե՞լն է: Իրենք ուրիշ ձևով չեն կարող գործել, որովհետև մտածողությունը քրեականացված է՝ ոչնչացնել: Իմ թասիբին կպար, ես քեզ կոչնչացնեմ: Սա կրիմինալ աշխարհ է ու, ցավոք սրտի, հասարակության մեջ  այսպիսի հեղինակություն են վայելում քրեականացված օրենքները», – նշել է բանախոսը:

Նրա խոսքով` այսօր օրենքով գողերն ու նրանց նմանվելու փորձ անողներն են թելադրում, թե ինչպես պետք է ապրի մեր հասարակությունը:

«Ինձ դուր չի գալիս քո սանրվածքը, ինձ դուր չի գալիս քո կոստյումը, ականջը ու պիտի տամ, սպանեմ, սա օրենքով գողերի օրենքներն են, որով ապրում է մեր հասարակությունը», – ասել է Բաբայանը:

Tekali Taxi