Home / Տեսանյութեր / Սոցիալական վիճակը և տնտեսական ճգնաժամը` ինքնասպանությունների պատճառ

Սոցիալական վիճակը և տնտեսական ճգնաժամը` ինքնասպանությունների պատճառ

Անցյալ  տարի Հայաստանում ինքնասպանությունների թիվը եղել է 195, իսկ  2010 թվականին` 220: Այս վիճակագրությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Երկրագնդում տարեկան 1 միլիոն 200 հազար մարդ կյանքը վերջացնում է ինքնասպանությամբ: Պատճառները ուսումնասիրված են` խուսափել պատժից, լուծել տնտեսական հարցեր, իղձերի խնդիրն է` չկիսված սերը, թշնամական վերաբերմունքը, երբ թիրախ ես ընտրում  ոչ թե թշնամուն, այլ ինքդ քեզ», – ասել է Ահարոն Ադիբեկյանը:

Վերջինս նաև նշել է, որ ինքնասպանությունների աճը պայմանավորված է տնտեսական ճգնաժամերով:

«Մեր խնդիրը ո՞րն է: Եթե մեկը մեզ գալիս է օգնություն խնդրելու` դուռը չփակենք, բերաններս, սրտներս չփակենք,գոնե մեր հնարավորությունների սահմաններում մի բանով օգնենք: Եթե դա անենք,  շատ հնարավոր է, որ ինքնասպանությունների թիվը նվազի», – ասել է սոցիոլոգը:

Ասուլիսին ներկա հոգեբան Միհրդատ Մադաթյանը, իր հերթին, փորձել է բացատրել Հայաստանում վերջին շրջանում ինքնասպանությունների թվի աճը.

«Երևի թե շատացումը կապված է Հայաստանում լայնորեն տարածված որոշակի կրոնական սեկտաների գործունեության, որոշակի երիտասարդական շարժումների` էմոներ, գոթեր, էս շարժումների հետ, որտեղ սուիցիդալ գաղափարախոսություն կա: Մարդիկ դրան գնում են գիտակցված: Իհարկե, կա նաև տարիքային խնդիրներ, կան նաև հոգեբանական խնդիրներ, որ դրան նպաստում են: Գումարած սոցիալական վիճակը, երբ որ մարդն անելանելի տուպիկային վիճակի մեջ է ընկնում»:

Tekali Taxi