Home / Տեսանյութեր / Քրդերի հետ բախումի հետևանքով 8 թուրք զինվորական է զոհվել

Քրդերի հետ բախումի հետևանքով 8 թուրք զինվորական է զոհվել

Թուրքիայի հարավ-արևելքում` Իրաքի հետ սահմանի մոտ քուրդ գրոհայինների կողմից կազմակերպված ծուղակում հայտնվելով` սպանվել են առնվազն 8 թուրք զինվորականներ: 15 մարդ վիրավորվել է, հայտնում է BBC-ն:

Զինվորականների խոսքով` գրոհայինները Թուրքիայի տարածք են ներխուժել Իրաքից: Ըստ պաշտոնական տվյալների` գրոհայինները Քրդական բանվորական կուսակցության անդամներ են: Այն Թուրքիայում անջատողական խմբավորում է համարվում: 1984 թվականից Քրդական բանվորական կուսակցությունը պայքարում է երկրի հյուսիս-արևելքում բնակվող քրդերի ինքնավարության համար: Այս տարիներին թուրք-քրդական հակամարտության ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել:

Tekali Taxi