Home / Հայաստան / Լևոն Զուրաբյանը՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում

Լևոն Զուրաբյանը՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում

Հայ Ազգային Կոնգրեսը որոշել է միջխորհրդարանական պատվիրակություններում իրենց ներկայացուցիչներին, գրում է «Ժողովուրդը»: Ամենակարևորը, թերևս, ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն է, որը մանավանդ նախագահի ընտրությունների նախաշեմին լուրջ ամբիոն է, գրում է թերթը:

ՀԱԿ-ից ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ներկայացված կլինի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կընդգրկվի Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ կազմում, Ստեփան Դեմիրճյանը` ԵԱՀԿ ԽՎ կազմում, Գագիկ Ջհանգիրյանը` ԱՊՀ ԽՎ կազմում, Նիկոլ Փաշինյանը` Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, Լյուդմիլա Սարգսյանը` Միջ-խորհրդարանական միության պատվիրակությունում, իսկ Հրանտ Բագրատյանը` ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ու«ԵվրաՆեսթ»-ի պատվիրակությունում:

Tekali Taxi