Home / Հայաստան / Ուր պետք է գնա Հայաստանը. Տիգրան Սարգսյանը հղում է արել Պուտինին

Ուր պետք է գնա Հայաստանը. Տիգրան Սարգսյանը հղում է արել Պուտինին

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր Ազգային Ժողովում կառավարության ղեկավարին հարց է ուղղել այն մասին, թե ինչ համագործակցություն է մեր իշխանությունը ընտրելու` Եվրասիական միության, թե Եվրամիության հետ է ավելի խորացնելու հարաբերությունները: Հովհաննիսյանի խոսքով` այդ երկընտրանքի առջև Հայաստանը վաղ, թե ուշ կանգնելու է:

Պատասխանելով հարցին` Տիգրան Սարգսյանը հղում է արել ՌԴ նորընտիր  նախագահ Պուտինի հայտարարությանը, որում ասվում է, թե նման երկընտրանքի անհրաժեշտություն չկա:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակելու է ազատ շուկայական հարաբերություններ հաստատել երկու տնտեսական կառույցներում:

Հայ-թուրքական հարաբերությունների մասին ՀՀԿ-ի դիրքորոշումը արտահայտելով` վարչապետը Վահան Հովհաննիսյանին ասել է, որ Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրելու հարցում ՀՀ իշխանությունները չեն սխալվել և դրանով ապացուցել են, որ պատրաստ են դիվանագիտական հարաբերությունները վերականգնել Թուրքիայի հետ, եթե դրա համար որևէ նախապայման չառաջադրվի:

Tekali Taxi