Home / Տեսանյութեր / Վթարի են ենթարկվել զինծառայողներ. նրանցից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Վթարի են ենթարկվել զինծառայողներ. նրանցից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր  առավոտյան՝ ժամը 8.30-ին, Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային չորս զինծառայողներ վթարի են ենթարկվել Վայոց ձորի մարզում. նրանցից մեկը մահացել  է: Այս մասին Epress.am-ի հետ  զրույցում  ասել է ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Մերի Սարգսյանի փոխանցմամբ՝ Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 24-ամյա Վալերիկ Հովհաննիսյանի վարած «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131 կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց ու շրջվել է։

Տուժածներ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ 24–ամյա Տիգրան Մխիթարյանը, 24–ամյա Վահե Դանիելյանը, 34-ամյա Էդգար Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի և Եղեգնաձորի հիվանդանոցներ: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Էդգար Հովհաննիսյանը մահացել է: Վարորդ՝ Վալերիկ Հովհաննիսյանին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրել հիվանդանոցից:

Մերի Սարգսյանը հայտնել է նաև, որ այս պահին դեպքի վայրում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1–ին դասակի աշխատակիցները, ՀՀ ՊՆ Եղեգնաձորի կայազորային 8-րդ քննչական բաժնի քննիչները:

«Դեպքի մասին այլ մանրամասներ  առայժմ հայտնել չեմ կարող, քանի որ  փաստի առթիվ այս պահին նյութեր են նախապատրաստվում», – ասել է Սարգսյանը:

Tekali Taxi