հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ԲՀԿ-ական պատգամավորը հիշել է Շահ Աբասի և Օսմանյան կայսրության օրոք միգրացիոն գործընթացները

ԲՀԿ-ական պատգամավորը հիշել է Շահ Աբասի և Օսմանյան կայսրության օրոք միգրացիոն գործընթացները

Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանից հեռացել է մոտ 800 000 մարդ, և նման ծավալի միգրացիոն գործընթաց տեղի է ունեցել  1603  թվականին՝ Շահ Աբասի օրոք, և 1915 թվականին՝  Օսմանյան կայսրության ժամանակ: Այս մասին այսօր ԱԺ-ում, խոսելով արտագաղթի չափերի  մասին, հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Նա տեղեկացրել է, որ այս տարի մասնակցելով ԱԺ ընտրությունների քարոզարշավին՝ եղել է 60 գյուղական համայնքներում և այնտեղի բնակիչների հետ հանդիպումների  ընթացքում եկել է մի հետևության, որ երկրում ինչ-որ մի վիճակ է, որի ձևակերպումը, աղետից բացի, ուրիշ կերպ անվանել հնարավոր չէ:

«Բոլոր գյուղական համայնքներում առաջին հարցը, որ տալիս էի, հետևյալն էր` ինչի՞ համար է այսքան մարդ մասնակցում այս հանդիպմանը, և մարդիկ պատասխանում էին, որ այն մարդիկ, ովքեր պետք է լինեին հանդիպմանը, մեկնել են արտագնա աշխատանքի: Իսկ հանդիպման հիմնական մասը կանայք ու ծերեր էին»,- ասել է Գուրգեն Արսենյանը: