Home / Հայաստան / ԲՀԿ-ն դեմ է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ վարչապետի անձին. նախկին պատգամավոր

ԲՀԿ-ն դեմ է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ վարչապետի անձին. նախկին պատգամավոր

«Ժառանգության» վարչության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հին բնավորության համաձայն այսօր ևս քննադատում է Կառավարության ներկայացրած ծրագիրը: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ նոր ծրագիրը հնից քիչ բանով է տարբերվում, սակայն կյանքի չի կոչվի, որովհետև իշխանությունում ծրագիրը կյանքի կոչող չկա Արմեն Մարտիրոսյանը:

Նախկին պատգամավորի խոսքով` ծրագրում բազում «գեղեցիկ նախադասություններ» կան, որոնք եթե իրականացվեն, հիանալի կլիներ, սակայն Հայաստանում գործող կառավարման համակարգը թույլ չի տա դա անել:

Տնեսության աճ, օրինակ, չի կարող լինել, որովհետև չկան մրցակցային պայմաններ, ասել է Մարտիրոսյանը և որպես օրինակ նշել օլիգարխ, ԱԺ պատգամավոր Սավել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությանը տված արտոնությունները, որոնց պատճառով այլ դեղամիջոցների ներկրմամբ զբաղվող «Սզնի» ընկերությունը սնանկացել է:

Մարտիրոսյանը նաև թերահավատ է, որ օլիգարխներից կազմված ԱԺ-ն կարող է ինստիտուցիոնալ փոփոխություններ անել: Ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու համար, ըստ նրա, պետք է նախ ապահովել կուսակցությունների ֆինանսական անկախությունը:

Մարտիրոսյանի  կանխատեսմամբ ` 2013թ. ունենալու ենք նոր կառավարություն: «Ժառանգության» անդամն ասել է, որ իր այս ենթադրությունը հիմնավրովել է նաև Սերժ Սարգսյանի խոսքով, ու նույնիսկ եթե նախագահական ընտրություններում նախագահը չփոխվի, Կառավարության կազմը փոխվելու է:

«ԲՀԿ-ն կարծես դեմ է ոչ թե իշխանությանը, այլ Կառավարությանը և վարչապետի անձին: Իրենք հավակնում էին ստանալ վարչապետի պաշտոնը, և կոալիցիայի մեջ չմտնելը, հավանաբար, հենց այս փաստով է պայմանավորված»,- ասել է Մարտիրոսյանը:

Tekali Taxi