Home / Տեսանյութեր / Մեքսիկացի տղամարդիկ կարող են զրկվել սեքսից ընտրություններին չմասնակցելու համար

Մեքսիկացի տղամարդիկ կարող են զրկվել սեքսից ընտրություններին չմասնակցելու համար

Նախագահական ընտրություններին չներկայանալու համար Մեքսիկայի իշխող կուսակցության թեկնածուն` Խոսեֆինա Վասկես Մոտան, կոչ է արել իր երկրի կին քաղաքացիներին օգնել իրեն առաջիկա ընտրություններին ընտրողների մասնակցության մակարդակը բարձրացնելու հարցում:

The Independent-ի փոխանցմամբ` նա խնդրել է մեքսիկացի կանանց մերժել ամուսիններին սեքսի հարցում, եթե վերջիններս ընտրության օրը ալարեն գնալ ընտրատեղամաս:

Վասկես Մոտան հայտարարել է, որ այն տղամարդիկ, ովքեր հուլիսի 1-ին օրը կանցկացնեն բազմոցին կամ բարում, չպետք է «կուչի-կուչի»-ի (սեքս) հույս ունենան առնվազն մեկ ամիս:

Հասարակական կարծիքի հարցումների համաձայն, իշխող կուսակցության թեկանածուն բավական հետ է ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Պենե Նյետոյից: Իսկ Վասկես Մոտայի շտաբում գտնում են, որ միայն քվեարկության մասնակցության բարձր մակարդակը կարող է նրան հաղթանակի հնարավորություն տալ:

Մեքսիկայում ընտրությունները կայանալու են հուլիսի 1-ին:

Tekali Taxi