Home / Տեսանյութեր / Օտարերկրացին մոլորվել էր Տավուշի մարզում

Օտարերկրացին մոլորվել էր Տավուշի մարզում

Հունիսի 20-ին, ժամը 21.49-ին Նինա Պետրովայից ահազանգ է ստացվել, որ ինքը հան­դի­սա­նում է Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի, գտնվում է Երևանից մոտ 150 կմ հեռա­վո­րու­­թյան վրա՝ անծանոթ վայրում, իրենից գողացել են փաստաթղթերն ու դրամական միջոցները:

Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Բուլղարիայի հանրապետության դեսպանատունը:

Պետրովայի գտնվելու հավանական վայրերն էին` Տավուշի մարզի Կոթի, Բաղանիս, Ջուջևան, Ոսկևան և Այգեհովիտ գյուղերը, որոնց գյուղապետերի օգնությամբ կազմակերպվել են որոնողական աշխատանքներ:

Արդյունքում պարզվեց, որ Պետրովան գտնվում է Այգեհովիտ գյուղի հարակից «Համզասար» կոչվող  հան­­դամասում և նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Tekali Taxi