Home / Հայաստան / «Գյումրին ազատել է պետք». ԲՀԿ-ականը պատրաստ է ջախջախել ՀՀԿ-ական քաղաքապետին

«Գյումրին ազատել է պետք». ԲՀԿ-ականը պատրաստ է ջախջախել ՀՀԿ-ական քաղաքապետին

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը պատրաստ է առաջադրվել Գյումրիի քաղաքապետի թեկնածու, եթե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշի, որ կուսակցությունը մասնակցելու է այդ ընտրություններին: Այս մասին Գրիգորյանն ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում:

Նա նաև նշել է, որ ջախջախելու է Գյումրիի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: «Առաջադրվելու եմ, որ ջախջախեմ. ջախջախել եմ մայիսի 6-ի ընտրություններում, ջախջախելու եմ նաև առաջադրվելուց հետո` սեպտեմբերի 9-ին: Ես համոզված եմ` ժամանակն է, որպեսզի Գյումրին ազատվի այդ վիճակից և այդ ղեկավարից: Իսկ թե ինչ վիճակ է, ամբողջ Հայաստանը գիտի և գիտի, թե ինչի է պետք Գյումրիին ազատել այդ վիճակից», – ասել է Մարտուն Գրիգորյանը` հավելելով, որ մայիսի 6-ի ընտրությունները ցույց տվեցին, որ ինքը հզոր է:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը մայիսի 6-ին  մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվեց Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում`առաջ անցնելով ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործարար Արման Սահակյանից, ում սատարում էր Վարդան Ղուկասյանը:

Tekali Taxi