Սերժ Սարգսյանը զայրացա՞ծ է եղել. որոշել են Վայոց ձորի մարզպետի անունը
Երեկ երեկոյան կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստը տևել է մոտ 10 րոպե, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` ներկայացնելով նիստի մանրամասները:
«Սերժ Սարգսյանը բավական զայրացած մտել է ներս, հանդիմանել կուսակիցներին ԱԺ-ում կառավարության ծրագրի հասցեին հնչած քննադատությունների համար:
«Չէի՞ք կարող այնպես անել, որ այդպես չստացվեր», - կոշտ տոնով ասել է նա` հավելելով, որ այդ հարցին դեռ առաջիկայում կանդրադառնան: Փոխարենը որոշվել է Վայոց ձորի մարզպետի անունը` ՀՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Էդգար Ղազարյան», - գրում է թերթը: