Home / Տեսանյութեր / ԱԱԾ-ն մտահոգված է. աֆրիկացիների հոսքը Հայաստան կարող է անկառավարելի դառնալ

ԱԱԾ-ն մտահոգված է. աֆրիկացիների հոսքը Հայաստան կարող է անկառավարելի դառնալ

Ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքում ստացված նյութերի վերլուծությունը վկայում է այն մասին, որ վերջին ժամանակներս արձանագրվել են Աֆրիկյան մայրցամաքի պետությունների քաղաքացիների կողմից Եվրոպա մեկնելու համար ՀՀ տարածքը որպես տարանցիկ գոտի օգտագործելու փորձերի աճ: Այս առնչությամբ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը դիմել է կառավարությանը՝ բերելով համապատասխան հիմնավորումներ:

Ըստ ԱԱԾ-ի՝ նշված կոնտինգենտի անձինք ժամանում են Հայաստան և գտնվում են այստեղ անօրինական կերպով կամ ձևական ստեղծված ֆիրմաների միջնորդության հիման վրա փորձում են ստանալ կացության ժամանակավոր կարգավիճակ, որի հետևանքով դրանց հոսքը կարող է դառնալ անկառավարելի և ստեղծել բազմաթիվ խնդիրներ, ինչպես սոցիալական, դեմոգրաֆիական, առողջապահական (հաշվի առնելով նշված երկրներում ՁԻԱՀ-ի և այլ սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությունը), այնպես էլ քրեածին բնույթի:

ԱԱԾ-ի տեղեկանքի մեջ նշված է, որ քանի որ Աֆրիկյան մայրցամաքի մնացած 40 պետությունները դեռ ներառված չեն ՀՀ կառավարության կողմից 2008 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ հաստատված այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա, այդ երկրների քաղաքացիները հնարավորություն ունեն ժամանել Հայաստանի Հանրապետություն և առանց որևէ խոչընդոտի ՀՀ պետական սահմանի անցման կետերում ստանալ մուտքի վիզա։

Կառավարության առաջարկած նախագծով առաջարկվում է վերը նշված ցանկում ընդգրկել Աֆրիկյան մայրցամաքի մնացած 40 պետությունները։

Նախագիծը նպատակ ունի ավելի կառավարելի և վերահսկելի դարձնել Աֆրիկյան մայրցամաքի պետությունների քաղաքացիների և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Tekali Taxi