ՀՀ կառավարությունը հունիսի 28-ի նիստում քննարկելու է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գայանե Գասպարյանի ընտրության արդյունքները:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ արդյունքների հաստատման դեպքում Գայանե Գասպարյանի հետ պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Գայանե Գասպարյանն ընտրվել է ռեկտորի պաշտոնում ԵՊԼՀ-ում կայացած խորհրդի նիստում : Նրա օգտին քվեարկել էին խորհրդի ներկայացուցիչներից 22-ը, մեկ քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, խորհրդի անդամներից մեկը բացակա էր:
Ռեկտորի մյուս թեկնածուն` պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը, քննարկման ժամանակ ինքնաբացարկ էր հայտարարել: