Home / Տեսանյութեր / Հայազգի «օրենքով գողին» վտարել են Ուկրաինայից

Հայազգի «օրենքով գողին» վտարել են Ուկրաինայից

Հունիսի 26-ին Ուկրաինայից վտարել են «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանին, ով հայտնի է «Օսետրինա-ավագ» և Էդիկ Թբիլիսկի կեղծանուններով: Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկիե նովոստի» պարբերականը, Ասատրյանին, ով ռուսաստանյան քաղաքացիություն ունի, արգելել են Ուկրաինա վերադառնալ 3 տարվա ընթացքում:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը նշել է, որ Ասատրյանը երկիր էր ժամանել «հանցավոր կապերն ամրապնդելու, ազդեցության ոլորտները վերաբաշխելու» համար:

Օսետրինան հանրահայտ «օրենքով գող» Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) մետրիմներից է: Նրա որդին` Սերգեյ Ասատրյանը, ով հայտնի է որպես Սերյոժա-Բենտլի, նույնպես հեղինակություն է համարվում հանցավոր աշխարհում:

Tekali Taxi