Home / Տեսանյութեր / Թուրքիան և Ադրբեջանը գազատար են կառուցում. Եվրոպան կնվազեցնի կախումը ռուսաստանյան գազից

Թուրքիան և Ադրբեջանը գազատար են կառուցում. Եվրոպան կնվազեցնի կախումը ռուսաստանյան գազից

Երեկ Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 7 միլիարդ դոլար արժողությամբ Տրանս-անատոլիական գազատարի (TANAP) կառուցման պայմանագիր են ստորագրել:

Ինչպես հաղորդում է Today’s Zaman-ը, կողմերը գազատարի կառուցումը ծրագրում են սկսել 2013-ի վերջին կամ 2014-ի սկզբին: Նախագծի առաջին հատվածը ավարտին է հասցվելու 2018-ին: Գազատարի միջոցով ադրբեջանական Շահ Դենիզ II-ից գազը տեղափոխվելու է Թուրքիա, իսկ այնուհետև Եվրոպա: Տարեկան TANAP-ի միջոցով նախատեսվում է տեղափոխել 10 միլիարդ խմ գազ: Նախագծի ներկայացման ժամանակ Էրդողանը նշել է, որ TANAP-ի միջոցով դեպի Եվրոպա կարելի է հասցնել նաև Կասպյան ծովի տարածաշրջանի այլ երկրների գազը, մասնավորապես, նկատի ունենալով Թուրքմենստանը: Նա երկու երկրների միջև պայմանագրի ստորագրումը պատմական քայլ է անվանել:

Գազատարի 80 տոկոսը պատակնում է ադրբեջնական SOCAR ընկերությանը, 20 տոկոսը տնօրինելու է թուրքական BOTAS-ը:

Վերլուծաբանները նշում են, որ գազատարի կառուցումը նպատակ ունի թուլացնել Եվրոպական Միության երկրների կախումը ռուսաստանյան գազից:

Tekali Taxi