Home / Հայաստան / Հայաստանցիներն անտարբեր են ղարաբաղցիների հանդեպ. դա և լավ է, և վատ. փորձագետ

Հայաստանցիներն անտարբեր են ղարաբաղցիների հանդեպ. դա և լավ է, և վատ. փորձագետ

Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների, քաղաքական զարգացումների քննարկումներում Լեռնային Ղարաբաղի հարցը շոշափելը արհեստական բնույթ է կրում, ինչի հետևանքով էլ հայաստանցիները, բացի մարդկանց մի նեղ շրջանակից, անտարբեր են, օրինակ, ԼՂՀ-ում սպասվող այնպիսի կարևոր իրադարձության հանդեպ, ինչպիսին են նախագահական ընտրությունները:

Նման կարծիք Epress.am-ի հետ զրույցում հայտնել է ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը:

«Ղարաբաղի հարցը, դամոկլյան սրի պես, կախված է մեր երկրում տեղի ունեցող զարգացումների հիմքում: Ընտրություններից առաջ կամ հետընտրական շրջանում, արտակարգ իրավիճակներում, ինչպես Մարտի մեկի դեպքերից հետո, եղան, շատ են լինում ընդհարումները սահմանին, հայկական ԶԼՄ-ները ասում են, թե թշնամին կհարձակվի, եթե ներքին լարվածությունը մեծանա, եթե հեղափոխություն սկսվի:

Այսինքն` հարցը շահարվում է քաղաքական ուժերի կողմից»,- ասել է Սարո Սարոյանը:

Փորձագետի խոսքով՝ ԼՂՀ-ում տեղի են ունենում ժողովրդավարացման գործընթացներ, իսկ Հայաստանի քաղաքացիները անտեղյակ են մնում դրանցից իշխանությունների ստեղծած տեղեկատվական մեկուսացման պատճառով:

«Ինչպես մեր եթերում ժողովրդավարացման պրոցեսներին անդրադարձ չի արվում,  այնպես էլ Ղարաբաղի մասին, բնականաբան, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը պաշտպանում է Բակո Սահակյանի ռեժիմին» ,- ասել է Սարո Սարոյանը:

Մեր զրուցակցի կարծիքով` Լեղնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների հանդեպ անտարբերութունը պետական ինքնորոշման տեսակետից վատ չէ, դա կարող է ցույց տալ, որ հայաստանցիները չեն ցանկանում խառնվել ԼՂՀ կյանքին` երկիրը համարելով ինքնավար սուբյեկտ, սակայն մյուս կողմից` Սիրիայի հայերի խնդիրների մասին հոգող հայաստանցիների անտարբերությունը ղարաբաղցիների ճակատագրի հանդեպ վատ է:

Tekali Taxi