Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանի կառավարությունը երկար չի ձգի. կարծիք

Տիգրան Սարգսյանի կառավարությունը երկար չի ձգի. կարծիք

ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի կարծիքով` Տիգրան Սարգսյանի կառավարությունն ընդամենը մի քանի ամիս կձգի, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Սերժ Աարգսյանն ինքն է խոստովանել կառավարության նիստի ժամանակ, որ 2013թ. նախագահական ընտրություններից հետո նոր կառավարություն պետք է նշանակվի: Պարզապես այս վիճակում նա չի ուզում խաղի կանոններ փոխել, նոր մարդիկ բերել: Իսկ այսպես հետագայում ինքը մանևրելու հնարավորություն կունենա», – ասել է Խաչատրյանը:

Նրա խոսքով` նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը չի ցանկանում ավելորդ լարվածություն ստեղծել թիմի ներսում:

«Այդպես հետագայում իր առևտրի շանսերն ավելի կմեծանան», – նշել է Խաչատրյանը:

Tekali Taxi