2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Երևանի փողոցներում մարդկանց պատմում էին Վահե Ավետյանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Այսօր Վահե Ավետյանի հուղարկավորությունից հետո նրա տան մոտից բողոքի երթ մեկնարկեց, որի մասնակիցները պահանջում էին պատժել է հունիսի 17-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ծեծի ենթարկված զինվորական բժշկի մահվան մեղավորներին:

Երթի մասնակիցները Զեյթուն թաղամասից ուղևորվեցին Կոմիտաս փողոց, ապա Բաղրամյանի և Մաշտոցի պողոտաներով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:

Երթի ընթացքում նրանք պարբերաբար հիշեցնում էին մարդկանց, թե ինչ հանգամանքներում է սպանվել Վահե Ավետյանը:

Ակտիվիստները մի պահ կանգ առան ՀՀ նախագահի նստավայրի մոտ, վանկարկեցին «Նեմեց, մարդասպան», «Ամոթ», «Սերժիկ, մարդասպան» և շարունակեցին երթը: