Home / Հայաստան / ՀՀԿ-ական պատգամավորը չի բացառում, որ հասարակական ընդվզումը արդյունք կտա

ՀՀԿ-ական պատգամավորը չի բացառում, որ հասարակական ընդվզումը արդյունք կտա

Ռուբեն Հայրապետյանի մանդատի վայր դնելը կամ չդնելը Վահե Ավետյանի կյանքը հետ չի բերի, կարծում է  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Թորոսյանի խոսքով՝ ինքը ցավում է տեղի ունեցածի համար և կարծում է, որ տեղի ունեցածի մեջ կա երկու մոտեցում. «կամ «Հարսնաքար» ռեստորանի անվտանգության աշխատակիցները չեն հասկանում և այնքան դաստիարակություն չեն ունեցել, որ նման բան են արել, կամ դա գալիս է թողտվության և անպատժելիության մթնոլորտից»: Երկու դեպքում էլ Շիրակ Թորոսյանը արդարացում չի տեսնում:

Հարցին, թե ինչու ՀՀԿ-ականները և անձամբ ինքը չեն մասնակցել Վահե Ավետյանի հուղարկավորությանը, Շիրակ Թորոսյանն ասել, որ ինքը մարզային հանդիպումների է եղել, իսկ ՀՀԿ-ականների մասին չի կարող ոչինչ ասել: Միևնույն ժամանակ, պատգամավորը նշել է, որ պետք չէ քննարկել, թե Ավետյանի հուղարկավորությանը  որ քաղաքական ուժն է մասնակցել, որը՝ ոչ, մանավանդ, որ մասնակցել է հոծ բազմություն:

Շիրակ Թորոսյանը դրական է գնահատել Վահե Ավետյանի մահվանից հետո հասարակական ընդվզումը և չի բացառել, որ այն կհանգեցնի բարձրացրած պահանջի բավարարման:

Tekali Taxi