Home / Հայաստան / Դատախազությունից պահանջել են արգելել Հայրապետյանին բացակայել ՀՀ-ից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Դատախազությունից պահանջել են արգելել Հայրապետյանին բացակայել ՀՀ-ից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այսօր Դատախազության շենքի մոտ «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դաժան ծեծի և դրա արդյուքնում մահացած սպա Վահե Ավետյանի գործով բոլոր մեղավորների պատիժը պահանջող քաղաքացիները հրապարակեցին իրենց դիմումները ՀՀ-ում հավատարմագրված հյուպատոսություններին և դեսպանատներին:

«Դիմում ենք ձեզ խնդրանքով մերժել Նեմեց Ռուբոյի՝ Ձեր պետության մուտքի փաստաթղթեր ստանալու դիմումները: Չհրավիրել նրան Ձեր միջոցառումներին, չմասնակցել նրա մասնակցությամբ կազմակերպած միջոցառումներին և չընդունել ինչպես նրա, այնպես էլ այն բոլոր հրավերները, որոնց հասցեն կլինեն Նեմեցին և նրա նմաններին պատկանող տարածքները, ինչպիսին «Հարսնաքարն» է՝ վերջին հանցագործության վայրը»,- հայտարարել է հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը:

Ակցիայի մասնակից քաղաքետ Անդրեաս Ղուկասյանն էլ հավելել է, որ քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է Դատախազությունից, որպեսզի երաշխավորի, որ քանի դեռ քրական գործը փակված չէ և մեղավորները դեռ չեն պատժվել, Ռուբեն Հայրապետյանը Հայաստանից բացակայելու իրավունք չպետք է ստանա:

Ակցիայի մասնակիցներին Դատախազության քարտուղարը նամակ է ուղարկել՝ ասելով, որ իրենք պատրաստ են հանդիպել ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամների հետ, ովքեր միացել էին ակցիային, իսկ ԱԺ-ում պահանջով էին հանդես եկել` լսումներ ունենալ «Հարսնաքարի» դեպքերի հետ կապված և հետևել քննությանը: Արամ Մանուկյանը, սակայն, հայտարել է, որ լսումները պետք է կանչվեն ոչ թե այսօր, այլ պաշտոնապես մեկ այլ օր, երբ կմասնակցեն նաև այն կուսակցություններ, որոնք միացել են նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն ևս միացել են լսումներ  անցկացնելու պահանջին, իսկ ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ հասարակությունը ընդհանրապես պետք է զրոյական հանդուրժողականություն ունենա նման երևույթների նկատմամբ, իսկ ամենի պատասխանատուն իշխանություններն են:

Tekali Taxi