Home / Տեսանյութեր / «Դավայ դոսվիդանյա» հոլովակի հեղինակին մեղադրում են լրտեսության մեջ

«Դավայ դոսվիդանյա» հոլովակի հեղինակին մեղադրում են լրտեսության մեջ

Ադրբեջանի ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով մեղադրում են «Tolishi Sado» (Թալիշի ձայն) թալիշերեն կայքի և թերթի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան, ինտերնետում մեծ հետաքրքրություն առաջացրած «Դավայ դոսվիդանյա» (Давай до свиданья) վիդեոսյուժեի հեղինակ Հիլալ Մամեդովին Իրանի օգտին լրտեսություն անելու մեջ, հայտնում է Contact.az-ը:

Մամեդովին կալանավորել են հունիսի 21-ին, ինչի համար հիմք է հանդիսացել մի քաղաքացու փոխանցած տեղեկությունը այն մասին, որ Մամեդովը համագործակցել է օտար պետության հետ և Ադրբեջանի անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ գործողություններ է ծավալել, ռասայական,ազգայնական կրոնական հիմքի վրա ատելություն է սերմանել, ասված է հայտարարության մեջ:

Ըստ քննության` Մամեդովը հավաքագրվել է իրանցի մի գործակալի կողմից 1992 թվականին:

Հայտարարության հեղինակները պնդում են, որ Մամեդովը իրանական հետախուզության պատվերով տեղեկատվություն է հայթայթել և փոխանցել իրենց:

Բացի դրանից, իրանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Մամեդովը անհարգալից արտահայտություններ է թույլ տվել փոքրաթիվ ժողովուրդների պատմության, մշակույթին մասին` ատելության կոչեր անելով: Մամեդովը զբաղվել է նաև թմրամիջոցների վաճառքով, նրա մոտ հայտաբերվել է 33,183 գրամ հերոին,- ասված է հայտարարության մեջ:

Tekali Taxi