Home / Տեսանյութեր / Հայաստանն ու Վրաստանը մասամբ ազատ են, Ադրբեջանն ու Ղարաբաղը՝ ոչ ազատ. Freedom House

Հայաստանն ու Վրաստանը մասամբ ազատ են, Ադրբեջանն ու Ղարաբաղը՝ ոչ ազատ. Freedom House

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է «Վատթարներից վատթարագույնը. աշխարհի ամենաբռնապետական հասարակությունները» վերնագրով հերթական` 2012 թվականի զեկույցը: Դրանում աշխարհի 195 երկրներն ու տարածքները դասակարգվել են «վատթարագույն և դրան մոտ», «ոչ ազատ», «մասամբ ազատ» և «ազատ» խմբերի: Այս անգամ ևս Հայաստանը տեղ է զբաղեցրել «մասամբ ազատ» երկրների շարքում. Հայաստանում քաղաքական իրավունքները 7 միավորանոց համակարգով գնահատվել են 6, իսկ քաղաքացիական ազատությունները` 4 միավոր (որքան բարձր է միավորը, այնքան ավելի բռնապետական է տվյալ երկիրը, և որքան ցածր այնքան ավելի ազատ): «Վիճելի տարածքներ» խմբում ներառված Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է «ոչ ազատ»: ԼՂ-ում քաղաքական իրավունքները գնահատվել են 6, իսկ քաղաքացիական ազատությունները` 5 միավոր: Նույն միավորներն ունի նաև Ադրբեջանը, որը նույնպես «ոչ ազատ» երկրների խմբում է: Ինչպեսև ՀՀ-ն, Վրաստանը ևս «մասամբ ազատ» երկրների շարքին է դասվել: Հարևան երկրում քաղաքական իրավունքները գնահատվել են 4, իսկ քաղաքացիական ազատությունները 3 միավոր, գրում է «Հայկական ժամանակը»:

Tekali Taxi