Home / Հայաստան / Հայերեն «Բարի եկաք»-ի կապակցությամբ Թուրքիայում հետաքննություն է սկսվել

Հայերեն «Բարի եկաք»-ի կապակցությամբ Թուրքիայում հետաքննություն է սկսվել

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Դիարբեքիր տանող ճանապարհին Սուրայի քաղաքապետի տեղադրած` մի քանի լեզուներով, այդ թվում` հայերեն, «Բարի եկաք» ցուցանակի կապակցությամբ, գրում է «Երկիրը» թերթը:

Սուրայի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը կտրուկ արձագանք է տվել ՆԳՆ նախաձեռնած հետաքննությունը` ընդգծելով, որ այդ քայլը հարված է հասցնում խաղաղությանը, ժողովրդավարությանը, բարեկամությանն ու ազատությունը:

Մի քանի օր առաջ էլ Դեմիրբաշի դեմ Դիարբեքիրի նահանգային վարչակազմն է հետաքննություն սկսել քաղաքապետի կողմից հայոց լեզվի եռամսյա դասընթացների կազմակերպման կապակցությամբ:

Դեմիրբաշի այլ նախաձեռնություններից է հայերենով և թուրքերենով Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթի հրատարակումը, Դիարբեքիրի վերաբերյալ զբոսաշրջային ուղեցույցը հայերենով թարգմանելը:

Tekali Taxi