Home / Հայաստան / Ոստիկանությունը չի որոշել՝ պայթած փուչիկների վերաբերյալ քրգործ հարուցելու հիմքեր կա՞ն, թե` ոչ

Ոստիկանությունը չի որոշել՝ պայթած փուչիկների վերաբերյալ քրգործ հարուցելու հիմքեր կա՞ն, թե` ոչ

ՀՀԿ-ի նախընտրական վերջին հանրահավաք-համերգի ժամանակ` մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում պայթած փուչիկների գործով նախաքննության ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով, գրում է «Հայկական ժամանակը»՝ հիշեցնելքով, որ առաջին երկու ամիսը լրացավ երեկ:

Ժամկետը երկարաձգելու մասին թերթին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ոստիկանությունն այս ողջ ընթացքում, փաստորեն, չի կարողացել պարզել` կատարվածի առնչությամբ քրգործ հարուցելու հիմքեր կա՞ն, թե` ոչ:

Անհայտ գազով լիցքավորված փուչիկները պայթել էին հանրահավաքին մասնակցող ուսանողների ձեռքերի մեջ: Շուրջ 150 երիտասարդ ստացել էր բազմաթիվ այրվածքներ` հիմնականում ձեռքերի ու դեմքի շրջանում: ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից թերթին փոխանցել են, որ փուչիկների պայթյունից տուժած վերջին հիվանդը բուժհաստատությունից դուրս է գրվել նախորդ երկուշաբթի:

Tekali Taxi