Home / Հայաստան / Աջափնյակում փողոցը 2 օր փակ կլինի

Աջափնյակում փողոցը 2 օր փակ կլինի

Հուլիսի 7-ին և 8-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցը, վերակառուցման և ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, առավոտյան ժամը 08:00-ից մինչև 20:00-ն երթևեկության համար կլինի փակ:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է երթևեկել  նույն վարչական շրջանի Մազմանյան-Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցներով:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Tekali Taxi