Home / Հայաստան / «Իշխանություններն ուզում են համոզել, որ Նեմեցը մեղանչել է» (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

«Իշխանություններն ուզում են համոզել, որ Նեմեցը մեղանչել է» (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Իշխանություններն ուզում են մարդկանց հավատացնել, որ Նեմեցը (Ռուբեն Հայրապետյան – խմբ.) մեղանչել է, սակայն «Հարսնաքարի» մոտ երեկ տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ դա այդպես չէ: Այս մասին ռեստորանի մոտ սպանված Վահե Ավետյանի հիշատակին նվիրված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից, ակտիվիստ Ծովինար Նազարյանը:

«Նեմեցը օրերս ինչ-որ սրտաճմլիկ հայտարարություն էր տարածել, որը, վստահ եմ, ինքը չէր տարածել, ինչ-որ մեկը կամ նախագահականից, կամ ՀՀԿ-ից գրել, տվել էր: Եթեր գնաց ինչ-որ լացակումած տեքստ, ինքը մեղանչում էր, բայց էսօր ինքը այս տարածքում հարվածել, հրել և գետնին է գցել մեր գործընկերներից մեկին՝ նկարահանման պահին: Ու դրանից հետո մենք պետք է հավատանք, որ Նեմեցը հանկարծ մեղանչե՞լ է:

Իշխանությունների ուզածն էն է, որ մենք հավատանք, բայց մենք չենք հավատում: Սրա վկայությունն էս է, որ այսօր ոստիկաններին առանց անձրևանոցների, անմարդկային աշխատանքային պայմաններում բերել, էստեղ կանգնացրել են ու հայտարարում են, որ իրենք մասնավոր սեփականություն են պաշտպանում: Բայց իրենք մոռացել են, թե ում հարկերով են ապրում ու որ էդ մասնավոր սեփականությունը ում հաշվին է ընդհանրապես գռփել ու ստացել Նեմեցը»,- ասել է Ծովինար Նազարյանը:

Tekali Taxi