Home / Հայաստան / Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ մոտ 1 մլրդ դոլարի վարկի շո՞ւրջ

Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ մոտ 1 մլրդ դոլարի վարկի շո՞ւրջ

ՀՀ իշխանությունները ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել Ռուսաստանի կառավարության հետ` առաջիկայում Հայաստանին խոշոր վարկ տրամադրելու շուրջ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»՝ հղում կատարելով ՌԴ կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրին:

Թե կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը, առայժմ անհայտ է: Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ բանակցությունների առարկա գումարը կարող է կազմել 800 միլիոնից մինչև մեկ միլիարդ դոլար: Բանակցությունները սկսվել են անմիջապես այն բանից հետո, երբ Եվրամիության շրջանակներում Հայաստանի համար 1.5 միլիարդ դոլարի հանգանակության խնդիրը «ջրվեց»:

Հայտնի է նաև, որ հայկական կողմը պատրաստ է այդ վարկը վերցնել բավականին բարձր և միաժամանակ լողացող տոկոսադրույքներով: Այսինքն, տոկոսադրույքը կախված կլինի տվյալ պահին միջազգային շուկայում գործող տոկոսադրույքների պայմաններից (LIBOR+…): Հայկական կողմը, ըստ նույն աղբյուրների, ձգտում է վարկի գոնե մի մասը ստանալ մինչև այս տարեվերջ, ինչը պայմանավորված է 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններով:

Tekali Taxi