Home / Տեսանյութեր / Հրդեհ` «Պրահա» հյուրանոցում. ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը

Հրդեհ` «Պրահա» հյուրանոցում. ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը

Հուլիսի 10-ին, ժամը 07.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի 19 հասցեում գտնվող «Պրահա» հյուրանոցի տանիքում:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Հրդեհը բռնկվել է հյուրանոցի 1-ին հարկում գտնվող շոգեբաղնիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.10-ին, մարվել` 08.17-ին:

Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը՝ 12 քմ, նախասրահի կախովի առաստաղից մոտ 70 քմ հատված:

Tekali Taxi