Home / Հայաստան / Շուշան Պետրոսյանի ամուսինը «սառնասրտորեն կսատկացներ» «Հարսնաքարի» մոտ բողոքողներին

Շուշան Պետրոսյանի ամուսինը «սառնասրտորեն կսատկացներ» «Հարսնաքարի» մոտ բողոքողներին

Երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսինը՝ ոստիկան Արման Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջերս «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կատարված իրադարձություններին՝ մասնավորապես, դաժան ծեծի հետևանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի յոթնօրեքի օրը, մոմավառության ընթացքում ոստիկանների ու մոմավառության մասնակիցների միջև տեղի ունեցած միջադեպին:

«Զզվելի է՝ իրենց պատմությունն են կերտում՝ ողբերգությունը դրոշակ դարձնելով. սառնասրտորեն կսատկացնեի ոմանց», – գրել է Հարությունյանը:

Այնուհետ, խոսելով մոմավառության մասնակիցների մասին, իր մեկնաբանություններում Հարությունյանը կատարել է հետևյալ գրառումները:

«Անկարգ եղել են և կան, ստեղծված իրավիճակից առիթավորվում են՝ առանց խորը մտածելու, որ ամենահամբերատար մարդուն էլ կարելի է հունից հանել ու այդ պատճառով չափալախ ուտել բերնին: Միշտ փառք ու պատիվ մեր ոստիկաններին. Իրենք մեր անվտանգության երաշխիքն են: Պատկերացնո՞ւմ եք՝ ոստիկանները չհսկեն ստեղծված իրավիճակը, կքանդեն, կփչացնեն ու նման բաներ, իսկ ի՞նչ պետք է անեն մեր ոստիկանները՝ կանգնեն նայե՞ն: Ոչ, պետք է սաստեն և պատժեն այդ չգիտեմ ինչերի անթույլատրելի գործողությունները: Հարցը արդեն ունի տրամաբանական մոտեցում. մեղավորները կանգնած են օրենքի առաջ: Պլակատներով աղաղակողների որևէ գործողություն օրինական չէ, հետևաբար ևս պատժելի է օրենքով:
Հայրը որդու համար պատասխանատվություն չի կրում, ո՞ւր մնաց ղեկավարը աշխատողի համար, այն դեպքում, երբ խղճից և մարդասիրությունից դրդված հրաժարվեց մանդատից (նկատի է ունեցել Ռուբեն Հայրապետյանին-խմբ.), մանդատը այս դեպքում ոչինչ է, հարցը վերաբերմունքն է, մի խոսքով…», – եզրափակել է Հարությունյանը:

Հարսնաքարի մոտ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը՝  այստեղ:

 

Tekali Taxi