Home / Հայաստան / Երևանում տղամարդը փորձել է խեղդել կնոջը. նրան բերման են ենթարկել

Երևանում տղամարդը փորձել է խեղդել կնոջը. նրան բերման են ենթարկել

Հուլիսի 10-ին ուշ երեկոյան ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները թիվ 48 դպրոցի բակից սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 57-ամյա Լևոն Գ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.40-ին, Լևոն Գ.-ն դպրոցի բակում ձեռքերով խեղդելու միջոցով փորձել է սպանել 53-ամյա Գյուլնարա Պ.-ին, որը կանխվել է 6-րդ վաշտի ծառայողների կողմից:

Ոստիկանության փոխանցմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Tekali Taxi