Home / Հայաստան / ՀԱԿ-ը կողմ է, որ նախագահական ընտրություններին ընդդիմադիր ուժերը գնան միասնական թեկնածուով

ՀԱԿ-ը կողմ է, որ նախագահական ընտրություններին ընդդիմադիր ուժերը գնան միասնական թեկնածուով

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) խրախուսում է, որ գալիք տարի անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման հայտարարություն արեց Կոնգրեսի համակարգող և խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Ընդգծելով, որ իրենց համար ամենակարևոր խնդիրն է Հայաստանում ժողովրդավարության հաղթանակը և «ռեժիմից» ազատվելը, Զուրաբյանը շարունակեց.  «Ահա մեզ պետք է այնպիսի թեկնածու, որը կարողանա մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին։ Դա պետք է լինի մարդ, որը, մի կողմից, ունի ամենամեծ կոնսոլիդացիոն հնարավորությունը, համախմբման հնարավորությունը, այսինքն` մի մարդ, որի հեղինակությունը այնքան հզոր է, այնքան անհերքելի է, որ նրա շուրջ կհավաքվեն առավելագույն քանակով քաղաքական ուժերը, մյուս կողմից` դա լինի մի մարդ, որը անկաշառ է, ռեժիմի հետ որևէ գործարքի չի գնա և վճռական կլինի մինչև վերջ։ Հասարակությունը թող դատի` ով կարող է լինել այդ մարդը»։

Tekali Taxi