Home / Հայաստան / Կառավարությունը խախտել է փաստաբանի իրավունքը և ստիպված է փոխհատուցում վճարել

Կառավարությունը խախտել է փաստաբանի իրավունքը և ստիպված է փոխհատուցում վճարել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ Հայաստանի դեմ հերթական դատավճիռն է կայացրել: Այս անգամ Եվրադատարանը վճռել է, որ ՀՀ կառավարությունը խախտել է փաստաբան Վահե Գրիգորյանի արդար դատաքննության իրավունքը, գրում է «Հայկական ժամանակը»:

Ըստ Եվրադատարանի վճռի՝ ՀՀ կառավարությունը, որպես փոխհատուցում, Վահե Գրիգորյանին պետք է վճարի 2 հազար 500 եվրո:

2005-ի հունիսին ՀՀ գլխավոր դատախազության այն ժամանակ դեռևս գործող քննչական վարչությունը խարդախության հատկանիշներով քրեական գործ էր հարուցել, որի շրջանակներում նույն տարվա հոկտեմբերի 7-ին կալանավորվել է փաստաբան Վահե Գրիգորյանը: Նա ազատ է արձակվել 2006-ի փետրվարի 16-ին: Չնայած պաշտոնապես քրեական գործը կապ չուներ Հյուսիսային պողոտայի վտարումների հետ, սակայն, Գրիգորյանի դեմ քրեական գործ սարքելու հիմնական պատճառը եղել է այն, որ նա օտարումներից տուժած քաղաքացիների շահերը պաշտպանելիս` ի սկզբանե պնդել է, որ մարդկանց սեփականությունից զրկելը հակասահմանադրական է: Վահե Գրիգորյանի դեմ սարքված քրեական գործի նախաքննությունը պաշտոնապես այդպես էլ չի ավարտվել և մինչ օրս շարունակվում է:

Tekali Taxi