Home / Հայաստան / Հանրապետականը Պալաչին «փո՞ւռն է տալիս»

Հանրապետականը Պալաչին «փո՞ւռն է տալիս»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկին` Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «Քինգ դե Լյուքս» ընկերության վարորդները նախօրեին Աբովյանամ սկսած անժամկետ գործադուլը երեկ դադարեցրել են, գրում է «Հայկական ժամանակը»:

Թերթի տեղեկություններով, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անձամբ է զանգահարել և խնդրել դադարեցնել գործադուլը:

«ՀԺ»-ի աղբյուրների համաձայն, Բեգլարյանը փոխանցել է Պալաչին, որ «իրենք կաշխատեն, որ հարցը լուծվի»:

Ծառուկյանի և իր սանիկի միջև սկսված հակամարտությունը օրենքի շրջանակներում լուծում տալու համար Սերժ Սարգսյանին դիմել են որոշ պաշտոնյաներ, այդ թվում` Պարգև սրբազանը:

«Սակայն Արթուր Հարությունյանը երեկ առավոտյան, ըստ հավաստի տեղեկությունների, Հայաստանից տեղափոխել է իր ընտանիքին` կնոջն ու երեխաներին: Թե ուր է տարել, հայտնի չէ: Պալաչը խոստացել է վերադառնալ և, ինչպես երևում է, պատրաստվում է «ծանր պատերազմի»: «Նա արդեն կպայքարի իր ձևերով»,- վստահեցնում էին Հարությունյանի մերձավորները: Ակնհայտ է, որ Հանրապետականը «փուռն է տալիս» իր կուսակցին», – գրում է թերթը:

Հիշեցնենք, որ Հարությունյանի և Ծառուկյանի հակամարտությունն ակտիվ փուլ է մտել մոտ 6 ամիս առաջ, երբ ԲՀԿ առաջնորդը Աբովյանի բնակիչների համար անվճար  երթուղայիններ է սկսել աշխատեցնել, ինչի հետևանքով «Քինգ դե լյուքսը» աստիճանաբար կորցրել է իր ուղևորներին:

Tekali Taxi