Home / Հայաստան / Գոհարիկ Գասպարյանի դիակը գտել են տակառում. սպանողը ձերբակալված է

Գոհարիկ Գասպարյանի դիակը գտել են տակառում. սպանողը ձերբակալված է

Հուլիսի 2-ից որպես անհայտ կորած որոնվող 76-ամյա Գոհարիկ Գասպարյանին սպանելու կասկածանքով հուլիսի 16-ին ոստիկանությունը Երևանում ձերբակալել է 51-ամյա Սամվել Գասպարյանին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը, իրավապահ մարմինները պարզել են, որ նա հուլիսի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իր վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել Գոհարիկ Գասպարյանին, ապա դիակը տեղավորելով մետաղյա տակառում՝ հերմետիկ փակել է այն և տեղափոխել իր կողմից նախապես վարձակալած «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 24-րդ փողոցում գտնվող  տուն:

Սամվել Գասպարյանի մատնացույց արած տան նկուղային հատվածից հայտնաբերվել է մետաղյա տակառը՝ Գոհարիկ Գասպարյանի դիակով:

Tekali Taxi